Իրանը ռազմական օգնություն կուղարկի Սիրիա: Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Ամենայն հավանականությամբ, Թեհրանը ստիպված կլինի Սիրիա ուղարկել ռազմական տեխնիկա, հրթիռներ և անօդաչու սարքեր»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Իրանը նախատեսում է ավելացնել Սիրիայում իր ռազմական խորհրդականների թիվը։