Հետևեք մեզ։

Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար․ Արոնյանի կինը NBA-ի խաղից առաջ կատարելու է ազգային օրհներգը

11:47, 06 դեկտեմբեր 2024
Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար․ Արոնյանի կինը NBA-ի խաղից առաջ կատարելու է ազգային օրհներգը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը տևական ժամանակ է՝ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում և տեղեկացրել՝ իր կինը՝ Անի Այվազյանը, NBA-ի՝ «Ֆիլադելֆիա Սիքսերսի» տնային խաղից առաջ կատարել է երկրի ազգային օրհներգը:

«Մենք Ֆիլադելֆիայում ենք: Ես անչափ հպարտ և ոգևորված եմ Անիի համար, որը «Ֆիլադելֆիա 76»-ի և «Օրլանդո Մեջիքի» միջև «Ուելս Ֆարգո Սենթըրում» կայանալիք խաղից առաջ կատարելու է ազգային օրհներգը»,- գրել է Արոնյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները