Հետևեք մեզ։

2025-ի սկզբին Ազգային ժողովը կունենա 30 տրանսպորտային միջոց․ Ալեն Սիմոնյան

11:58, 06 դեկտեմբեր 2024
2025-ի սկզբին Ազգային ժողովը կունենա 30 տրանսպորտային միջոց․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան գրառմամբ հայտնել է, որ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30   տրանսպորտային միջոց:

Նա նշել է, որ ՀՀ ԱԺ-ն 2018 թվականի սկզբին ունեցել է 81 տրասպորտային միջոց, որը հետագայում կրճատվել է

«2018 թ. - 10 ավտոմեքենա,

2019 թ. - 4 ավտոմեքենա,

2020 թ. - 3 ավտոմեքենա,

2021 թ. - 17 ավտոմեքենա,

2022 թ. - 2 ավտոմեքենա,

2023 թ. - 3 ավտոմեքենա,

2024 թ. - մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին»,- գրել է Սիմոնյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները