Վրաստանում ներկայիս բողոքի ակցիան զուրկ է բովանդակությունից, ինչի պատճառով ընդդիմությունը խուսափում է բանավեճերից և հրապարակային ելույթներից՝ նախընտրելով աղմուկը խոսակցությունից: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Ոչ ոք չի կարող նշել կոնկրետ և շոշափելի գործոն, որը մեզ առաջարկում է Եվրամիությունը, բայց իշխանությունները հրաժարվում են։ Բոլորս գիտենք, որ Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը կառաջանա միայն 2030 թվականին։ Բանակցությունների բացումը եվրոպական կառույցների ձեռքում է։ Վրաստանն ամենաշատն է արժանի և ամենապատրաստն է՝ սկսելու գործընթացը։ Եթե բացեն, մենք կընդունենք, կստորագրենք ու կիրականացնենք»,- ասել է Պապուաշվիլին։