Հետևեք մեզ։

Ղարաբաղյան խնդիրը չէր լուծվել, բայց Մուսավաթական կառավարությունը վառելիք էր վաճառում Հայաստանին. Ալիև

10:31, 10 մայիս 2023
Ղարաբաղյան խնդիրը չէր լուծվել, բայց Մուսավաթական կառավարությունը վառելիք էր վաճառում Հայաստանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի հարյւրամյակին նվիրված ուղերձում խոսել է Ադրբեջանի նախկին իշխանությունների մասին.

 

«Ղարաբաղյան խնդիրը չէր լուծվել, բայց իշխանության ղեկին գտնվողները մտածում էին միայն իրենց անձնական շահերի մասին: Թալան, թալան, կամայականություն, անարխիա, քաոս, հողեր էին կորչում, իսկ Մուսավաթական կառավարությունը վառելիք էր վաճառում Հայաստանին։

 

Տեսեք, թե այս մարդիկ ինչ ատելությամբ են ապրել սեփական ժողովրդի հանդեպ, որ այս ծանր օրերին իրենց գրպանները լցնելու համար դիմել են այս կեղտոտ գործերին»,- ասել է Ալիևը:

 

Ըստ Ալիևի՝ «1992-ին Շուշիի ազատագրումը (խմբ.) տեղի ունեցավ ազգային դավաճանության հետևանքով»: