Հետևեք մեզ։

Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող հայերին փոխանցվել են փաթեթներ

14:07, 06 դեկտեմբեր 2024
Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող հայերին փոխանցվել են փաթեթներ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Ամատունին նշել է, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։
 
«Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– ավելացրել է Ամատունին։
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները