Հետևեք մեզ։

270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում

14:50, 06 դեկտեմբեր 2024
270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։

 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

 

Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝
• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, 
• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 
• չունեն սեփականություն, 
• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

 

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։ 

1-ին փուլում կարող են ընդգրկվել՝ 

• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 
• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի  չափով լրացուցիչ վարկ։ 

 

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել  https://housing.socservice.am/  հարթակում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները