Իրանը սկսել է Սիրիայից տարհանել իր դիվանագետների և ռազմական խորհրդատուների մի մասին։
Այս մասին իր աղբյուրներին հղումով հայտնել է «The New York Times»-ը։
Համաձայն պնդումների՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որոշ զինծառայողներ արդեն տարհանվել են Իրաք և Լիբանան։
«The New York Times»-ի աղբյուրները պնդում են, որ որոշ իրանցի դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև Իրանի հասարակ քաղաքացիներ լքել են Սիրիան։
Մարդկանց մի մասը ինքնաթիռով ուղարկվել է Թեհրան, իսկ մի մասը ցամաքով ուղարկվել է Լիբանանի, Իրաքի և Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ։