Հետևեք մեզ։

Ռուսթավելիի պողոտայում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 48 մարդ

08:44, 07 դեկտեմբեր 2024
Ռուսթավելիի պողոտայում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել է 48 մարդ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելիի պողոտայում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալել է 48 մարդու։

 

«Բողոքի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց բողոքն արտահայտել խաղաղ, սակայն որոշ մասնակիցների գործողությունները բռնի բնույթ ստացան։ Հավաքվածները գնդակոծել են խորհրդարանի շենքը, իսկ իրավապահները քարկոծել են և տարբեր ծանր առարկաներ են նետել նրանց վրա։

 

Արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան։ Չնայած իրավապահների կողմից խաղաղ բողոքի ակցիայի բազմաթիվ կոչերին, հավաքվածները շարունակել են գործել օրենքին հակառակ, ուստի որոշվել է սկսել բողոքի ակցիան ցրել»,նշել են ՆԳՆ-ից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները