Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներին սպասելը երկար չի տևի. Բայրամով

11:04, 10 մայիս 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներին սպասելը երկար չի տևի. Բայրամով

Բրյուսելյան առաջիկա բանակցությունները Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի անբաժանելի մասն են։ Այս մասին իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

«Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում այս գործընթացը, տարբեր պատճառներով բանակցային գործընթացում ձգձգումներ են լինում: Ադրբեջանը աջակցում է հարաբերությունների կարգավորմանը: Ցավոք, Հայաստանի կողմից ժամանակ առ ժամանակ հնչում են անհամապատասխան մոտեցումներ ու կարծիքներ։

 

Խաղաղության բանակցություններում մոտ 6 ամիս ընդմիջում կար, այդ բանակցությունները կրկին տեղի ունեցան միջազգային միջնորդների միջոցով։ Առաջնորդների հանդիպումը այս ընդմիջումից հետո դրական է։

 

Հավանաբար, բանակցություններին ու դրանց արդյունքներին սպասելը երկար չի տևի»,- հավելեց նա։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ