Հետևեք մեզ։

ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը

11:02, 07 դեկտեմբեր 2024
ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել եմ իրականացվող հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։ 

Այնուհետև այցելել եմ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել եմ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավերված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը: 
Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ մաղթել եմ, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում:
 
Թվով 4 բնակելի տները կառուցվել են ՀՀ կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: 
Շրջել եմ բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին:
 
Գեղարքունիքի մարզում այցելել եմ նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները