Հետևեք մեզ։

Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը. Reuters

11:04, 07 դեկտեմբեր 2024
Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը. Reuters

Սիրիայում լարվածությունը պահպանվում է: Լրատվամիջոցների տվյալով՝ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական բանակը լքել է Դեյր էլ Զորը նախքան գրոհայինների՝ այնտեղ մուտք գործելը: Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքը ևս անցել է զինյալների վերահսկողության տակ: Այն գտնվում է Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Գրոհայինները հարձակվել են նաև Սիրիայի ամենաբնակեցված քաղաքներից մեկի՝ Հոմսի վրա: Sana գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի զինված ուժերը տեղակայվել է Հոմսից հյուսիս և ռուսական ուժերի աջակցությամբ պայքարում են զինյալների դեմ: Տեղեկություններ կան, որ զինված խմբավորումները տարածքներ են գրավել նաև Հորդանանի հետ սահմանին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները