Վաշինգտոնի բանակցություններում մենք մեկ քայլ առաջ գնացինք։ Այս մասին ասել է Ադսրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովն ասաց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ 4 օր Վաշինգտոնում բավական ինտենսիվ քննարկումներ են ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ, այն պարունակում է մի շարք հոդվածներ և կարևոր հարցեր,
«Ամբողջական համաձայնության մասին չենք կարող խոսե;, կողմերի դիրքորոշումների միջև բավականաչափ տարբերություններ կան, բայց այս բանակցություններում ձեռք են բերվել պայմանավորվածություններ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ, մենք մի քայլ առաջ գնացինք, պետք է իրատեսորեն մոտենանք այս գործընթացին, իհարկե լավ կլիներ, որ բոլոր հարցերը պայմանավորվեին մեկ հանդիպման ընթացքում»,-ասել է նա։