Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Գյումրի։
«Երկրաշարժի տարելիցի հետ կապված՝ ես չէի կարող չգալ Գյումրի։ Բոլորը գիտեն իմ սերն ու հարգանքը Գյումրու հանդեպ։ Սգում ենք, հիշում ենք, բայց մեծ հույսով, հավատով, որ ապագան լավ է լինելու, որ առաջ ենք գնալու և մեր վերքերը բուժելու ենք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծմանը, որն իրականացվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռմաբ։
Մանրամասները՝ տեսանյութում։