Հետևեք մեզ։

Զելենսկին ժամանել է Փարիզ․ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը

15:35, 07 դեկտեմբեր 2024
Զելենսկին ժամանել է Փարիզ․ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ։ Այս մասին հայտնում է UNIAN-ը։

Ֆրանսիայում Ուկրաինայի պետության ղեկավարը նախատեսում է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Երեկոյան նա կմասնակցի նաև Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը վերականգնվել է հինգ տարի առաջ բռնկված հրդեհից հետո։ Զելենսկիից բացի միջոցառմանը հրավիրված են մոտ 40 երկրներիև կառավարությունների ղեկավարներ։

Politico-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի պաշտոնյաները վախենում են Թրամփի ընտրվելու հնարավոր հետևանքներից։ Նրանց մտահոգությունները կապված են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հավանական պայմանավորվածությունների հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները