Հետևեք մեզ։

ՄԱԿ-ին այլընտրանք չկա, սակայն այն բարեփոխումների կարիք ունի․ Տոկաև

15:51, 07 դեկտեմբեր 2024
ՄԱԿ-ին այլընտրանք չկա, սակայն այն բարեփոխումների կարիք ունի․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ ՄԱԿ-ին այլընտրանք չկա, սակայն այն բարեփոխումների կարիք ունի։

 

«ՄԱԿ-ը, որպես համընդհանուր կազմակերպություն, բացարձակապես անհրաժեշտ է մարդկությանը, ցավոք սրտի, չկարողացան գլոբալ աշխարհն ավելի անվտանգ դարձնել, ուստի ՄԱԿ-ը բարեփոխման կարիք ունի», - ասել է Տոկաևը՝ պատասխանելով Կատարի մայրաքաղաք Դոհայի ֆորումում CNN-ի լրագրող Ջուլիա Չաթերլիի պանելային նիստի մոդերատորի հարցերին: Ղազախստանի նախագահի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

 

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ խոշոր տերությունների միջև պետք է կամուրջներ կառուցել, որոնց բացակայությունը «հանգեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակուղու»։

 

«Այսպես կոչված միջին ուժերը, ներառյալ Ղազախստանը, կարող են շատ կարևոր դեր խաղալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակներում», - ընդգծել է Տոկաևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները