Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Արմավիրի մարզի Խանջյան համայնք։ Նա այցելել է նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է «Սրբազան պայքարի» ֆեյսբուքյան էջը։
«Մինչ տուն այցելելը հոգիների խաղաղության համար աղոթք կատարվեց գյուղի` անմահացած հերոսներին նվիրված խաչքարի մոտ»,-ասվում է հաղորդագրությունում։