40 երկրների և կառավարությունների ղեկավարներ հրավիրվել են Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը վերականգնվել է հինգ տարի առաջ բռնկված հրդեհից հետո։
Հրավիրվածների թվում են նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանի նախագահը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ հանդիպել է Ուկրիանայի նախագահի հետ։
Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զելենսկին Փարիզ է մեկնել Թրամփին հանդիպելու ակնկալիքով։