Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է իր երկրում և չի լքել այն։ Այս մասին հայտնել են Ասադի գրասենյակից, փոխանցում է РИА Новости-ն։
Նախագահի գրասենյակը հայտնել է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ լուրեր են տարածում Ասադի՝ Դամասկոսից հեռանալու կամ այս կամ այն երկիր կարճատև այցերի մասին։ «Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի գրասենյակը հաստատում է, որ նախագահը շարունակում է իրականացնել իր աշխատանքային, ազգային և սահմանադրական պարտականությունները մայրաքաղաք Դամասկոսից», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, հաղորդվել էր, որ Եգիպտոսի և Հորդանանի իշխանությունների ներկայացուցիչները դիմել են Ասադին՝ շտապ հեռանալ երկրից և վտարանդի կառավարություն ստեղծել։ The Wall Street Journal-ը գրել է, որ պետության ղեկավարը մնում է Սիրիայում, սակայն անցյալ շաբաթ նրա ընտանիքը լքել է Սիրիան։
Ասադի ընտանիքը մեկնել է արտերկիր․ նրա կինն ու երեխաները Ռուսաստանում են, իսկ փեսաները՝ ԱՄԷ-ում