Հետևեք մեզ։

Սա մեր պատերազմը չէ․ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չմիջամտել Սիրիայում տիրող իրավիճակին

17:49, 07 դեկտեմբեր 2024
Սա մեր պատերազմը չէ․ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ին՝ չմիջամտել Սիրիայում տիրող իրավիճակին

ԱՄՆ-ը չպետք է միջամտի Սիրիայում տիրող իրավիճակին, սա ամերիկյան պատերազմ չէ. նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Սիրիայում խառնաշփոթ է, բայց այն մեր բարեկամը չէ, և ԱՄՆ-ն ոչինչ չպետք է անի: Սա մեր պատերազմը չէ, մենք պետք է թույլ տանք, որ այս իրավիճակը լուծվի: Մենք չպետք է միջամտենք», - գրել է նա։

Քաղաքական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը երբեք որևէ առանձնահատուկ օգուտ չի ստացել Սիրիայից», միայն օգտվելով առիթից՝ «Օբամային հիմարի տեղ է դրել»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները