Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին Փարիզում հյուրընկալել է եռակողմ բանակցություններ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփը Ելիսեյան պալատում բանակցություններ է վարել Մակրոնի հետ՝ Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունից առաջ:
«Թվում է, թե աշխարհը հիմա մի փոքր խելագարվում է, և մենք կխոսենք դրա մասին», - ասել է Թրամփը լրագրողներին, երբ պատրաստվում էր սկսել Մակրոնի հետ բանակցությունները, որոնք մեկնարկել էին նախատեսվածից մոտ 45 րոպե ուշ:
Զելենսկին այնուհետև ժամանել է և միացել նրանց: Եռյակը լուսանկարվել է, սակայն բանակցությունները սկսելուց առաջ այլևս հրապարակային մեկնաբանություն չի տրվել: