Reuters-ը, վկայակոչելով սիրիական բանակի անանուն բարձրաստիճան սպաներին, պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է մայրաքաղաք Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»՝ երկրում ռազմական գործողությունների ֆոնին:
«Ասադը նստեց ինքնաթիռ և հեռացավ Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ», - գործակալությանը հայտնել են սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ, որոնց անունը չի նշվում: