Սիրիական բանակի հրամանատարությունը սպաներին տեղեկացրել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական ռազմական շրջանակներում իր աղբյուրին։
Երկու բարձրաստիճան սպաներ ասում են, որ Ասադը Դամասկոսից հեռացել է անհայտ ուղղությամբ: Միաժամանակ զինված ընդդիմությունը հայտարարեց իր անարգել մուտքը մայրաքաղաք՝ չհանդիպելով բանակի դիմադրությանը։
Ըստ Reuters-ի՝ Flightradar կայքի տվյալները վկայում են, որ սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից մոտավորապես այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ մայրաքաղաքը գրավվել է ընդդիմության կողմից։ Ինքնաթիռը սկզբում շարժվել էր դեպի Սիրիայի ափամերձ շրջան, սակայն հետո կտրուկ փոխել էր ուղղությունը և որոշ ժամանակ շարժվել հակառակ ուղղությամբ, որից հետո անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում գտնվող ուղևորների ինքնությունը մնում է անհայտ։