Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Երևանի Օղակաձև այգում տեղադրված «Նեմեսիս» հուշակոթողի մասին տեղյակ է եղել:
«Իհարկե տեղյակ եմ եղել, ոչ, վարչապետին չէի ասել սրա մասին: «Նեմեսիս»-ը պատմական փաստ է: Հիմա ինչ, Թուրքիան պետք է ստիպի, որ մեր դասագրքերից այդ տեղեկատվությունը հանե՞նք։ Ծիծաղելի է։ Կարծում եմ՝ նրանք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,-ասաց Սարգսյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ