Հետևեք մեզ։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկան դաժանաբար ծեծի են ենթարկել պատերազմի մասնակից, բռնի տեղահանված Արա Օհանյանին. Ռոման Երիցյան

06:47, 08 դեկտեմբեր 2024
Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկան դաժանաբար ծեծի են ենթարկել պատերազմի մասնակից, բռնի տեղահանված Արա Օհանյանին. Ռոման Երիցյան

Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել Արա Օհանյանին (պատերազմի մասնակից, Մարտունի քաղաքից բռնի տեղահանված արցախցի), ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։

Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։

 

Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները