Հետևեք մեզ։

Անհետացել է Սիրիայի արտգործնախարարը

08:06, 08 դեկտեմբեր 2024
Անհետացել է Սիրիայի արտգործնախարարը

Դամասկոսում մնացած Սիրիայի նախարարների կաբինետի անդամները տեղյակ չեն արտաքին գործերի նախարար Բասամ Սաբբաղի գտնվելու վայրի մասին, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում ասել է երկրի կապի նախարար Իյադ ալ-Խաթիբը։

 

Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ավելի վաղ ասել էր, որ ինքը և մի քանի նախարարներ մնում են Սիրիայում, նրանք չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի նախագահը և պաշտպանության նախարարը։

 

«Մենք չգիտենք, թե որտեղ է այժմ արտգործնախարարը, մենք նրա հետ կապ չենք կարող հաստատել», - ասել է ալ-Խաթիբը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները