Հետևեք մեզ։

Իսրայելական տանկերը մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի

08:12, 08 դեկտեմբեր 2024
Իսրայելական տանկերը մտել են Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի

Իսրայելական տանկերը կիրակի առավոտյան մտել են Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի՝ հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Գոլանի բարձունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հաղորդում է պետական ​​հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայում աղբյուրներին։

 

«Ըստ տեղեկությունների՝ երկրում (Սիրիայում - խմբ.) տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են վերակազմավորվել Կունեյտրա քաղաքի տարածքում, բուֆերային գոտում ստեղծվում են դիրքեր՝ ուժեղացնելու պաշտպանությունը Գոլանի բարձունքներում», - ասվում է հայտարարության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները