Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրա Էրդողանը, X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է թուրքամետ ուժերի կողմից Սիրիայի գրավումը։
«Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»,- գրել է նա:
Թուրք ղեկավարի դուստրը կից հրապարակել է Էրդողանի լուսանկարը՝ թուրքամետ իսլամիստների դրոշը պատկերող շարֆով:
Նշենք, որ առավոտյան լրատվամիջոցները հայտնել են թուրքական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավելու մասին։