Հետևեք մեզ։

Հնարավոր է` Ասադը զոհվել է ավիավթարից. Reuters

10:15, 08 դեկտեմբեր 2024
Հնարավոր է` Ասադը զոհվել է ավիավթարից. Reuters

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հնարավոր է զոհվել է ավիավթարից. այսպիսի հայտարարություն է արել Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ասադը Դամասկոսից հեռացել է ինքնաթիռով։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ «շատ մեծ հավանականություն կա, որ Ասադը կարող էր զոհվել վթարի հետևանքով»։

 

Լրատվամիջոցը մատնանշել է ինքնաթիռի տարօրինակ հետագիծը, որը, ըստ Flightradar մոնիտորինգի կայքի, «հանկարծակի 180 աստիճան շրջադարձ է կատարել և անհետացել քարտեզից»։

 

«Ինքնաթիռն անհետացել է ռադարներից, հնարավոր է, որ հաղորդիչն անջատված է եղել, բայց ես կարծում եմ, որ հավանականությունը մեծ է, որ օդանավը խոցվել է», - ասել է գործակալության աղբյուրներից մեկը Սիրիայում՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները