Հետևեք մեզ։

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը

12:27, 10 մայիս 2023
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը։

 

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած հանդիպմանը մասնակցել են Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն, Ֆեյսալ ալ-Միկդադը և Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը։

 

Հանդիպմանը քննարկվելու են Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում քաղաքական կարգավորման խթանման, սիրիացի փախստականների անվտանգ հայրենիք վերադարձի մասին հարցեր։

 

Արտաքին գործերի ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկվել է նաև հացահատիկային միջանցքի անվտանգության հարցը։

 

Նշենք, որ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ձևաչափով քառակողմ բանակցություններն առաջինը չեն։ Մինչ այդ բանակցություններ են տարվել նշված երկրների պաշտպանության նախարարների ու հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։