Այս երկիրը երբեք չի վարժվել Ռուսաստանի ստրկությանը և չի վարժվի հիմա։
Այս մասին գրել է Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Օրհներգը, որը մենք երգում ենք մեր տասնյակ հազարավոր երկրպագուների հետ խաղից առաջ, կոչվում է «Ազատություն», բայց արդեն 11-րդ օրն է, և ինձ համար այսպես է հնչում.
«Ազատություն բոլոր անօրինական բանտարկյալներին. Ազատություն դաժան ծեծի ենթարկված լրագրողներին. Ազատություն Վրաստանի խաղաղ քաղաքացիներին. Փա՛ռք ազատությանը։ Փա՛ռք ազատությանը»»,-գրում է Գիորգի Կոչորաշվիլին։