Հաղորդումներ
Աշխարհ
Առողջապահություն
Քաղաքականություն
Տնտեսություն
Հասարակություն
Ազգային անվտանգություն
Իրավունք
Հետաքննություն
Բանակ
Իրավիճակը սահմանին
Լեռնային Ղարաբաղ
Արտակարգ դրություն
Մարզեր
Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
Սփյուռք
Մշակույթ
Սպորտ
Տարածաշրջան
Վահան Կոստանյանը Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը
Քաղաքականություն
17:3408 Դեկ, 2024
Վահան Կոստանյանը Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերն, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։
Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ջանքերը խթանելու ներդրումային հետաքրքրությունները ԾՀԽ անդամ երկրների և ՀՀ գործարարների շրջանում, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ հարթակների և իրավապայմանագրային հենքի ձևավորման միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, մասնավորապես Ծոցի և Սևծովյան տարածաշրջանների միջև փոխկապակցվածության համար ընձեռնվող հնարավորությունների տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել ԾՀԽ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև հնարավոր փոխգործակցության հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Զրուցակցի խնդրանքով Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները։