Հրապարակվել են կադրեր Դամասկոսում Սիրիայի նախագահի թալանված պալատից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Agence France-Presse-ը, պալատը թալանվել է, իսկընդունելության սրահը հրկիզվել։ Ականատեսները հայտնել են սրահներից մեկում գտնվող պալատում բռնկված հրդեհի մասին, սակայն այն արագ մարվել է։
Նոյեմբերի 27-ին ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էյր Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է իր պաշտոնը և երկիրը։