ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Նա ասել է, որ Սիրիայում շրջադարձային պահ է եկել:
«Իրավիճակն անորոշ է, և երկիրը կանգնած է մի շարք ռիսկերի առաջ։ Բայց այս հնարավորությունը կարելի է օգտագործել երկրի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։ Սիրիայում որոշ խմբավորումներ ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման պատմություն ունեն, ուստի ԱՄՆ-ը նրանց դատելու է ոչ թե իրենց խոսքերով, այլ գործերով»,-հավելել է Բայդենը։