Հետևեք մեզ։

19- ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20:10, 08 դեկտեմբեր 2024
19- ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում մեկնարկած աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

 

Հրում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Պոկում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

 

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, հանդես գալով B խմբում, փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում:  A խմբի արդյունքներից հետո Չոլակյանը երկամարտում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները