Հետևեք մեզ։

Նոյեմբերի 28-ից ի վեր Վրաստանում ցույցերի ընթացքում 150 իրավապահ է վիրավորվել

21:46, 08 դեկտեմբեր 2024
Նոյեմբերի 28-ից ի վեր Վրաստանում ցույցերի ընթացքում 150 իրավապահ է վիրավորվել

Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 150 իրավապահ, ովքեր ստացել են այրվածքներ, կոտրվածքներ և գլխի վնասվածքներ, հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։

 

«Ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 150 ոստիկան... Տուժած իրավապահներից գրեթե բոլորը շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել, իսկ նրանցից շատերը՝ վիրաբուժական միջամտության»,-նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները