Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի երկրի ճակատագիրը՝ առանց արտաքին կործանարար միջամտության։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է IRNA-ն։
«Սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսությունն անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա հանգիստ որոշում կայացնել իր ճակատագրի վերաբերյալ, որը վայել է սիրիական մեծ ժողովրդին»,- ընդգծել է նա։