Սիրիական զինված ընդդիմությունն ամբողջությամբ վերահսկում է Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է սիրիական նահանգի աղբյուրը։
Նրա խոսքով՝ զինված խմբավորումները մտել են Տարտուսի եւ Ջեբլայի տարածք, երբ ընդդիմությունը հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալման մասին։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ ընդդիմության անդամները չեն ներխուժել Տարտուս և Խմեյմիմ ռուսական բազաներ:
«Երեկվանից ընդդիմությունն ամբողջությամբ վերահսկում է Լաթաքիա նահանգը՝ ներառյալ Տարտուս և Ջեբլա քաղաքները։ Ընդդիմության զինված ուժերը չեն ներխուժել և մտադիր չեն ներխուժել ռուսական ռազմակայանների տարածք, որոնք բնականոն գործում են»,- ասաց նա։
Ավելի վաղ ականատեսները ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ սիրիական զինված ընդդիմության անդամները մտել են Ջեբլա։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ դեկտեմբերի 8-ի կեսօրին զինյալները գտնվել են քաղաքի կենտրոնում եւ օդ են կրակել, սակայն ռուս զինվորականներին չեն սպառնացել։