Հետևեք մեզ։

Վանաձորի ռեստորանում Հաղթանակի օրվա խնջույքին եղբայրները ծեծել են իրար․ մանրամասներ միջադեպից․ shamshyan.com

13:00, 10 մայիս 2023
Վանաձորի ռեստորանում Հաղթանակի օրվա խնջույքին եղբայրները ծեծել են իրար․ մանրամասներ միջադեպից․ shamshyan.com

ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները մայիսի 9-ին Լոռու մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած «ռազբորկան»։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցում գտնվող «Նավակ»  ռեստորանային համալիրում խնջույքի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

 

Ոստիկաններն ու պարեկները օպերատիվորեն ժամանել են նշված վայր, որտեղ պարզվել է՝ ռեստորանում Հաղթանակի օրվա խնջույքի ժամանակ վիճաբանություն է տեղի ունենում 28-ամյա Արգամ Քոչարյանի և 19-ամյա Արա Քոչարյանի միջև, որոնք եղբայրներ են։ Խնջույքի մյուս մասնակիցները՝ 27-ամյա Արայիկ Օհանյանը,  30-ամյա Արկադի Մխիթարյանը, 30-ամյա Խորեն Վիրաբյանը փորձել են եղբայրներին հանդարտեցնել, սակայն դա չի սթափեցրել նրան, և սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։

 

Ոստիկաններն ու պարեկները հենց տեղում՝ ռեստորանային համալիրի մոտ ձերբակալել են Քոչարյան եղբայրներին, 23-ամյա Դավիթ Գաբրիելյանին, որի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Երբ պարեկները վերջինիս նստեցրել են Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, նրա տաբատի գոտկային հատվածից ընկել է «Մակարով» տիպի ատրճանակ։

 

Դ. Գաբրիելյանը հայտնել է, որ այդ ատրճանակը իր կնոջ հայրիկինն է՝ 51-ամյա Սեյրան Կարապետյանինը, և այն ընկել է Ս․ Կարապետյանի մոտից՝ վիճաբանության ժամանակ, և ինքն այն վերցրել է, որ փոխանցի նրան։

 

Պարեկներին հաջողվել է կանխել վիճաբանության հետագա զարգացումները, քանի որ ռեստորանում գտնվող խնջույքի մասնակիցների մեծ մասը եղել են գինովցած։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։