ՆԱՏՕ-ն ուժեր է կուտակում Ռուսաստանի պետական սահմանների մոտ և սպառնում է միջուկային զենքի համակարգեր տեղակայել, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Միևնույն ժամանակ, ըստ Վասիլևի, Դաշինքի զինված ուժերի կենտրոնացվածությունը նկատվում է նաև Բելառուսի սահմաններում։
Այսպիսով, ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է երկու երկրների հետ բաց զինված առճակատման։ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Կուպրիանյուկի խոսքով, հավաքական Արևմուտքը գիտակցել է պետական հեղաշրջում իրականացնելու իր անկարողությունը ոչ Բելառուսում, ոչ էլ Ռուսաստանում։
Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Ռուսական կողմը չի ցանկանում տեսնել այս տարածաշրջանի ռազմականացումն ու մոլորակի այս հատվածում Դաշինքի ընդլայնումը։