Հետևեք մեզ։

Համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

09:30, 09 դեկտեմբեր 2024
Համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է
 
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում դեկտեմբերի 6-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի ավտոլվացման կետի մոտից գողացել են մայթեզրին կայանված իր կվադրոցիկլը:
 
Ստացված տեղեկություններն իրացնելու և համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Ալավերդի քաղաքի 43-ամյա բնակիչը և ՍՊ ընկերություններից մեկի երկու աշխատակիցի հետ, ընկերության «ԳԱԶել»-ով, տեղափոխել Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իր ավտոտնակ:
 
Հետագա միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնաբերվել և, գողացած կվադրոցիկլով հանդերձ, ներկայացվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
 
Կատարվում է նախաքննություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները