Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին լինել զուսպ և զգուշավոր այս փոփոխությունների փուլում, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
Նշվում է, որ Սիրիայում հայ համայնքը միշտ եղել է և պետք է մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարողը, երկրի տարածքային ամբողջականության և սիրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագովը։
Շեշտվում է, որ սիրիահայությունը համատեղ աշխատանքով պիտի շարունակի աջակցիլ Սիրիան վերականգնելու բազմաբնույթ աշխատանքներին։