Հետևեք մեզ։

Բաշար ալ Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով

10:45, 09 դեկտեմբեր 2024
Բաշար ալ Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով

Սիրիայի հեռացած նախագահ Բաշար ալ Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ասադի և նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

 

Պեսկովը նաեւ ասել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկով Ասադի հետ հանդիպում չկա։ Նա չի ասել, թե Պուտինը վերջին անգամ երբ է տեսել ու շփվել Բաշար ալ Ասադի հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները