Հետևեք մեզ։

Ցավոք սրտի, Արդարադատության միջազգային դատարանն ու ՄԻԵԴ-ը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է. Կիրակոսյան

11:14, 09 դեկտեմբեր 2024
Ցավոք սրտի, Արդարադատության միջազգային դատարանն ու ՄԻԵԴ-ը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է. Կիրակոսյան

Ցավոք սրտի, Արդարադատության միջազգային դատարանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում են, որ գերիների վերադարձի հարցն իրենց անմիջական իրավասությունից դուրս է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

 

Նա նշել է՝ դատարանն անկախ մարմին  է և իր որոշումները կայացնում է՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

 

«Գերիների վերադարձի հարցը բարձրացել ենք, բայց դա ավելի շատ քաղաքական հարթակներում քննարկվող հարց է, իրավական գործընթացները ավելի շատ երաշխավորում են այնտեղ պահվող անձանց նկատմամբ իրավական երաշխիքների ապահովումը»,-ասել է Կիրակոսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները