ՀԱՊԿ-ը կարևոր է համարում շարունակել վերահսկել իրավիճակը Աֆղանստանում, իշխող թալիբների ռեժիմն ապացուցում է, որ երկարաժամկետ քաղաքական գործոն է։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը։
«Քարտուղարությունը կարևոր է համարում շարունակել վերահսկել իրավիճակը Աֆղանստանում, մեծացնել ջանքերի կոորդինացումը՝ դրանից բխող սպառնալիքներին հակազդելու համար», - ասել է Մասադիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 17-րդ լիագումար նիստում։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի Աֆղանստանի հարցով աշխատանքային խմբում երկխոսության զարգացման արդիականությունը չի նվազում, դրան ձգտում են միանալ ինչպես առանձին երկրներ, այնպես էլ միջազգային կազմակերպություններ։