Հետևեք մեզ։

Վրաստանը մինչև 2028-ը կկատարի Ասոցացման համաձայնագրից և ազատ առևտրի համաձայնագրից բխող պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը․ Կոբախիձե

12:18, 09 դեկտեմբեր 2024
Վրաստանը մինչև 2028-ը կկատարի Ասոցացման համաձայնագրից և ազատ առևտրի համաձայնագրից բխող պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը չի դադարեցվել։ Այս մասին նա ասել է կառավարության նիստում։

 

«Բոլորը շատ լավ հասկացան, որ իրականում կառավարությունը չի դադարեցրել ինտեգրումը Եվրոպային, ընդհակառակը, մենք կենտրոնացած ենք հնարավորինս համապատասխան պարտավորությունների կատարման վրա»,- ասել է վարչապետը։

 

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը մինչև 2028 թվականը կկատարի Ասոցացման համաձայնագրից և ազատ առևտրի համաձայնագրից բխող պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը.

 

«Սա նշանակում է, որ եվրաինտեգրման գործընթացը կշարունակվի հնարավորինս ինտենսիվ, և այս ուղերձը շատ լավ ընկալվեց հանրության կողմից։ Սա, վստահ եմ, շատ լավ հասկացել են նաեւ բողոքի ակցիայի մասնակիցները։ Հետեւաբար, քանի որ իրականում պահանջելու բան չկա, համապատասխան պահանջը չի կարող ընդգրկվել նրանց օրակարգում»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները