Նախկինում հաղորդվում էր, որ «Սևիլիան» շարունակում է հետևել հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին՝ սեպտեմբերին վարձակալման անհաջող փորձից հետո:
«Այս պահին մենք հետաքրքրված չենք այս ֆուտբոլիստով»,- ասել է Ռամիրեսը Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։
Այս մրցաշրջանում 25-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: