Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո հասավ ցանկալի արդյունքի, այժմ Թուրքիայի ղեկավարը կարող է օգտագործել Սիրիայի թուլությունը, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն։
«Էրդողանն իր ձեռքում ունի այն արդյունքը, որին նա ձգտել է տարիներ շարունակ, բայց նա չէր կարծում, որ դա այդքան մոտ է, և այժմ մեծանում է նրա կարողությունը՝ բացելու և փակելու դեպի ԵՄ ծորակը», - ասել է նա Stampa թերթի հետ զրույցում։ Այս կապակցությամբ նա հիշել է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ստիպված էր Թուրքիան փողով լցնել՝ ծորակը փակելու համար»։
Եվրամիությունը, նշել է նախարարը, թույլ է բազմաթիվ պատճառներով, առաջին հերթին՝ տնտեսական ճգնաժամի տեսանկյունից։ ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ավելացրել է Կրոզետոն, «անխղճորեն կանգնեցնում է ԵՄ-ին քաղաքական գաճաճության հետ դեմ դիմաց», որը Եվրոպան կրել է տասնամյակներ շարունակ։
«ԵՄ-ն աշխարհում որևէ դեր չի խաղում և անխոս է ցանկացած միջազգային հարցի կամ ճգնաժամի վերաբերյալ», - ասաց Իտալիայի պաշտպանության նախարարության ղեկավարը:
«Այս համատեքստը Էրդողանին իշխանություն է տալիս: Նա այլևս չի կարող բավարարվել տնտեսական օգնությունով, հարկավոր է օգտագործել ԵՄ-ի փխրունությունը Եվրոպային անդամակցելու համար»,- ասել է Կրոզետոն։