Հետևեք մեզ։

Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին

12:42, 09 դեկտեմբեր 2024
Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ  Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։
 
Նախարարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ համատեղ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն։
 
Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն նախաձեռնված բարեփոխումների օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, դրանց ընթացիկ վիճակին: Մասնավորապես քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի մանրամասները։
 
Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը մոտենում է ավարտին և շուտով աղբավայրը պատրաստ կլինի։
 
Անդրադարձ է կատարվել նաև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին, որի արդյունքում Գյումրու ճանապարհները կդառնան ավելի հարմարավետ։
 
Նախարար Խուդաթյանը կարևորել է ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաև նախատեսված հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների ողջ ծավալով իրականացումը՝ համաձայն պլան-ժամանակացույցի։ Նույնը վերաբերում է նաև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրին։
 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները