Թրամփը նախատեսում է դադարեցնել ինքնաբերաբար ծննդյան իրավունքով քաղաքացիությունը։ NBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է Սահմանադրության 14-րդ ուղղումը փոխելու մտադրության մասին, որը քաղաքացիություն է շնորհում ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաներին։
Թրամփը այս պրակտիկան անվանել է «ծիծաղելի» և ընդգծել, որ պատրաստ է փոփոխություններ կատարել իր նախագահության առաջին իսկ օրվանից։